Հյուսիսային Կորեան սպառնացել է միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ին
Հյուսիսային Կորեան մեղադրել է ԱՄՆ-ին հանրապետության տարածք ներխուժելու նախապատրաստության մեջ և սպառնացել է միջուկային հարված հասցնել, հայտնում է «Ռենհապ» գործակալությունը:
«ԱՄՆ-ի փորձերը՝ ներխուժել Հյուսիսային Կորեա, դառնում են ավելի հուսահատ»,- գործակալությունը մեջբերում է հյուսիսկորեացի պաշտոնյաներից մեկի հայտարարությունը:
Հյուսիսային Կորեան պնդում է, որ միջուկային հարված կհասցնի, եթե պարզի, որ Միացյալ Նահանգները փորձեր է ձեռնարկում երկրի տարածք ներխուժելու համար:
Նման հայտարարություն հյուսիսկորեական կողմն արել է ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների, որը Խաղաղ օվկիանոսի այդ շրջան է ուղարկել B-1B Lancer տեսակի ռազավարական ռմբակոծիչների էսկադրիլիա:
Ի պատասխան՝ Հյուսիսային Կորեան Միացյալ Նահանգներին մեղադրել է միջուկային հարված հասցնելու նախապատրաստության մեջ: