Բրիտանիան նախատեսում է «ճպուռ-անօդաչուներ» օգտագործել հետախուզության համար
Միացյալ Թագավորության բանակը պլանավորում է սպառազինությունը համալրել փոքրաչափ անօդաչու թռչող ապարատներով, որոնց նախատիպ են դարձել ճպուռները, սարքերը կօգտագործվեն հետախուզության համար, տեղեկացնում է Telegraph-ը:
Թերթի տվյալներով՝ Օքսֆորդի Animal Dynamics ընկերության մշակած ապարատները կարող են տեղավորվել ափի մեջ, ինչպես նաեւ զարգացնել ժամում մինչեւ 72 կիլոմետր արագություն:
Միկրոֆոններով եւ տեսախցիկներով հանդերձված սարքերն օդում մնում են թիակների շարժման շնորհիվ, որը հիշեցնում է ճպուռի թեւերի տատանումները: Փոքրաչափ անօդաչուները կօգտագործվեն քաղաքային միջավայրի պայմաններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: