Իտալիայի պետական պարտքը հասել է պատմական առավելագույնին՝ գերազանցելով 2,248 տրլն եվրոն

Իտալիայի պետական պարտքի չափը 2016 թվականի հունիսին հասել է պատմական առավելագույնին՝ գերազանցելով 2,248 տրլն եվրոն: Այ մասին հայտնել է Իտալիայի Կենտրոնական բանկը:

Նախորդ բացասական ռեկորդը գրանցվել էր ընթացիկ տարվա մայիսին, երբ պետական պարտքը կազմել էր 2,228 տրլն եվրո: Banca d՚Italia-ի տեղեկագրի համաձայն՝ այս տարվա առաջին վեց ամսվա ընթացքում պարտային բեռն ավելացել է 77,2 մլրդ եվրոյով:
Ապրիլին Եվրամիության վիճակագրական գործակալությունը հայտնել էր, որ 2015 թվականի վերջին Իտալիայի պարտքը կազմել է երկրի ՀՆԱ-ի 132,7 տոկոսը:

Մեկ տարի առաջ Իտալիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Պիեռ Կառլո Պադոանը հավաստիացրել էր, որ Իտալիայի պետական 2015 թվականին կկազմի ՀՆԱ-ի 132,5 տոկոսը: Նրա կանխատեսմամբ՝ 2016 թվականին սպասվում էր այդ ցուցանիշի նվազում մինչեւ ՀՆԱ-ի 130,9 տոկոսը, իսկ 2018 թվականին՝ մինչեւ 123,4 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս