Բաժիններ՝

«Սա ուղղակի նորից սպառողից շորթելու, սպառողից ավել գումար վերցնելու բան է». Մելիտա Հակոբյանը՝ խանութներում տոպրակների վաճառքի մասին

«Նոր բան է սկսվել, տարբեր խանութներում սկսել են տոպրակները մեզ վրա վաճառել. պարզաբանում են՝ էկոլոգիայից ելնելով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:

Ըստ նրա՝ եթե դու էկոլոգիայի համար պայքարում ես և չես ուզում աղտոտել միջավայրը, ուրեմն՝ ալտերնատիվ ինչ-որ միջոց պետք է ստեղծես, ինչպես տարբեր երկրներում է արվում՝ թղթե տոպրակներ են տալիս:

«Ես նրան ասացի՝ դուք լրիվ ճիշտ եք, դա տարբեր երկրներում օգտագործվում է, բայց ալտերնատիվ ի՞նչ եք առաջարկում, ուրեմն՝ ալտերնատիվ ինչ-որ միջոց պետք է տաս, ինչպես տարբեր երկրներում է՝ թղթե տոպրակներ: Այն անձինք, որոնք չեն ուզում թղթե տոպրակները ձեռքով վերցնեն, գրկած գնան, գումար են տալիս, ցելոֆոնե տոպրակ են վերցնում: Մեզ մոտ մի բան լսել են ու չգիտեն՝ որտեղից: Սա ուղղակի նորից սպառողից շորթելու, սպառողից ավել գումար վերցնելու բան է, որովհետև երբ մենք ուսումնասիրություններ կատարեցինք այդ տոպրակ արտադրող ընկերությունների մոտ, նրանք ասացին՝ «մեզ մոտ սկսում է տոպրակը 0,3 դրամից և ամենաթանկ տոպրակնեը 2-3 դրամ են: Այսինքն՝ մեզ վրա առևտուր են անում: Սպառողը պետք է պահանջի՝ ընկեր, եթե դու ուզում ես էկոլոգիան մաքուր պահել, ապա դու պետք է դրա ալտերատիվ տարբերակն ինձ տաս՝ թղթե տոպրակ, ինչպես այսօր որոշ խանութներում արվում է»,- նշեց Մ. Հակոբյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս