Ռիո-2016. Մայքլ Ֆելփսը 4-րդ անգամ անընդմեջ հաղթեց 200 մ համալիր լողում և դարձավ 22-ակի օլիմպիական չեմպիոն
Մեծագույն ամերիկացի լողորդի պատմական նվաճումը:
ԱՄՆ-ի հավաքականի անդամ Մայքլ Ֆելփսը դարձավ 2016թ. օլիմպիական չեմպիոն 200 մ համալիր լողում: Նա ցույց տվեց 1.54,66 վրկ արդյունք, ինչը 1.95 վայրկյանով գերազանցեց ճապոնացի Կոսիկի Խագինոյի արդյունքը:
Բրոնզե մեդալակիր դարձավ չինացի լողորդ Վան Շունը:
Օլիմպիական խաղերում Ֆելփսը 4-րդ անգամ անընդմեջ հաղթեց 200 մ համալիր լողում: Այս ձևում նա առաջին անգամ չեմպիոն է դարձել 2004թ. Հունաստանի Խաղերում:
Ռիո-2016-ում ամերիկացի նվաճեց իր 4-րդ ոսկե մեդալը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը