Ռիո-2016-ի ընթացքում բաժանվում է 450 000 հակավիրուսային պահպանակ
31-րդ ամառային օլիմպիական խաղերի ընթացքում աննախադեպ քանակությամբ հակավիրուսային պահպանակներ է բաժանվում օլիմպիական խաղերին մասնակից մարզիկներին: 15 օր, 10500 մարզիկ և 450000 պահպանակ:
«The Guardian»-ը հայտնում է, որ նախաձեռնության հեղինակներն առաջին հերթին պահպանակները հանձնում են կանանց: Բրազիլիայում զիկա վիրուսի տարածման պատճառով, լրացուցիչ անվտանգության նկատառումներից ելնելով, Ավստրալիայի և Բրազիլիայի ատլետները կազմակերպիչներից պահանջել են ստեղծել հակավիրուսային պահպանակներ:
Օլիմպիական խաղերի ընթացում մարզիկների առողջությամբ զբաղվում են 22 000 բժիշկներ, ովքեր մարզիկների պահանջները հաշվի առնելով առաջարկել են պահպանակների քանակությունը հասցնել 450 000-ի: Թվաբանորեն ամեն մարզիկի բաժին է հասնում մոտ 40 պահպանակ:
Պահպանակների այս մեծ քանակության մեջ 100 000-ը նախատեսված է կանանց համար, իսկ ահա 175 000 պահպանակ կբաժանվի օլիմպիական ավանում: Պահպանակների մնացած քանակությունը կհատկացվի Ռիո-2016-ի հետ կապ ունեցող հաստատություններին, մասնավորապես ՝գիշերային ակումբներին, հանգստի վայրերին, երաժշտական ակումբներին և սնվելու համար նախատեսված հաստատություններին:
Ռիոյի օլիմպիական խաղերի ընթացքում օգտագործվող պահպանակների քանակությունը, Լոնդոնի օլիմպիական խաղերի հետ համեմատած, աճել է 3 անգամ: Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ թողարկվել է 150 000 պահպանակ:
Օլիմպիական խաղերի ընթացքում պահպանակների գործածությունը առաջին անգամ եղել է 1988 թվականին՝ Սեուլում: Սեուլի օլիմպիական խաղերից սկսած պահպանակների քանակությունն այնքան մեծացով,որ գերազանցեց նույնիսկ օլիմպիական մեդալների քանակին: Աթենքում արտադրվեց 130 000 պահպանակ, և մինչ օրս այս ցուցանիշը շարունակում է աճել:
Ռիո-2016-ի կազմակերպիչները հայտարարում են, որ այսպիսի մեծ քանակությամբ պահպանակների հատկացումը կապված չէ այն հանգամանքի հետ, որ այստեղ սեքսուալիզացում է տեղի ունենում, այլ դրա պատճառը մարզիկների անվտանգությունն է: