Բաժիններ՝

Altuzarra-ն պայուսակները տեղադրել է ակվարիումներում

Altuzarra ամերիկյան մակնիշը գործարկել է աքսեսուարների շարքի առաջմղման գովազգային արշավը: Գլխավոր շեշտը դրվել է պայուսակների նոր հավաքածուի վրա, որոնք նկարահանումների ժամանակ տեղավորել են ակվարիումներում, հաղորդում է  Harper՚s Bazaar-ը:

Ֆոտոշարքի հեղինակը դարձել է Ռոբին Բրոդբենտը:

Մակնիշի ներկայացուցիչները պարզել են, որ ընկերությունն սկսում է ակտիվորեն զարգացնել կաշվից պատրաստված ապրանքների թողարկումը: Մակնիշի գլխավոր դիզայներ Ջոզեֆ Ալտուզարայի խոսքով՝ մակնիշը մեծ պլաններ ունի այդ սեգմենտի զարգացման համար:

Altuzarra ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին Նյու Յորքում, բրենդի ստեղծողը Ջոզեֆ Ալտուզարան է, որը տարբեր ժամանակներում համագործակցել է Marc Jacobs, Givenchy, Rochas եւ այլ բրենդների հետ: 2010 թվականին Ալտուզարան ստացել է CFDA/Vogue Fashion Fund մրցանակ եւ 300 հազար դոլար դրամական մրցանակ, որն օգտագործել է բրենդի զարգացման նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս