«Ղարաբաղի հարցն այնտեղ չի քննարկվել». Թուրքագետ
Ռեջեփ Թայիբ Էրդողան-Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ չի քննարկվել Ղարաբաղյան հարցը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Թուրքագետը կարծում է՝ հանդիպմանը որևէ կոնկրետ արդյունք չի արձանագրվել: «Երբ նրանք ընդամենը պատրաստակամություն են հայտնում և որևէ կոնկրետ եզրակացության չեն գալիս, այդպիսի դեպքերում չեմ կարծում, որ Ղարաբաղի հարցն էլ մտներ, օրակարգի խնդիր դառնար»:
Հ. Չաքրյանի դիտարկմամբ՝ եթե նման բան լիներ, թուրքերն անպայման կհայտնեին կամ գոնե կակնարկեին այդ մասին. «Ղարաբաղի հարցն այնտեղ չի քննարկվել: Երկու հանդիպում է այնտեղ տեղի ունեցել: Մեկում ընդհանուր հարցեր են քննարկվել, մյուսը նվիրված է եղել Թուրքիայի որդեգրած՝ Սիրիայի քաղաքականությանը: Այնտեղ էլ որոշվել է նոր հանդիպում նշանակել՝ մանրամասն քննարկելու Սիրիայի հարցը: Երբ երկու երկրների նախագահները հանդիպում են և նույնիսկ անցագրային ռեժիմի վերաբերյալ կոնկրետ արդյունք չեն արձանագրում, Ղարաբաղի հարցը, բարեբախտաբար, չէին քննարկի: Ես մտավախություն ունեի, որ Թուրքիան միշտ փորձում է Ռուսաստանի միջոցով հասնել նրան, որ Հայաստանը զիջի Ադրբեջանին, բայց, բարեբախտաբար, մտավախությունս տեղի չի ունեցել»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: