«Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են դատարան. վաղը կհրապարակվի որոշումը

Վերաքննիչ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։

Հովհաննես Հարությունյանի պաշտպաններից Արա Ղարագյոզյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ վաղը դատարանը կհրապարակի որոշումը։ Պաշտպանի փոխանցմամբ՝ դատարանում իրենք բազմաթիվ փաստարկներ են ներկայացրել, խնդրել են առաջնորդվել Սահմանադրությամբ և օրենքներով և ոչ թե քաղաքական որոշում կայացնել։

Հովհաննես Հարությունյանը մասնակցել է դատական նիստին, նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է դատարան։

Տեսանյութեր

Լրահոս