Թուրքիայի ձախողված պետական հեղաշրջման փորձի ավելի քան 200 մասնակցի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/turqia-11.jpg)
Թուրքիայի ձախողված պետական հեղաշրջման փորձի ավելի քան 200 մասնակից հետախուզման մեջ է, հայտարարել է Թուրքիայի կառավարության փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
Նրա խոսքով` հետախուզում է հայտարարվել 168 զինծառայողի, ներառյալ` 9 գեներալի և 30 ժանդարմի նկատմամբ, հայտնում է BBC-ն:
Քուրթուլմուշը նշել է, որ հեղաշրջման փորձին առնչություն ունեցողների թվում կա 9 օտարերկրացի, սակայն չի հայտնել, թե որ ազգության են պատկանում:
Թուրքիայում ձախողված հեղաշրջումից հետո կալանավորվել է մոտ 3000 զինծառայող, որոնց թվում կան նաև բարձրաստիճան զինվորականներ: Աշխատանքից հեռացված զինվորականների և պետծառայողների թիվը հասնում է տասնյալ հազարի: