Սարգիս Մարտիրոսյանը՝ ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքի վարչության պետ
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/sargis-martirosyan.jpg)
Սարգիս Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքի վարչության պետ: տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից:
Սարգիս Մարտիրոսյանը 2016թ. մարտի 2-ից զբաղեցնում էր Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը: 2015-2016 թթ. եղել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Աշոտ Կարապետյանն ազատվել էր Երևանի ոստիկանապետի պաշտոնից: