Պետական պարտքը շարունակում է աճել
2016 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքի ծավալը կազմել է 5 մլրդ 345.2 մլն ԱՄՆ դոլար։ Նախորդ ամսվա՝ մայիսի վերջի դրությամբ, պետպարտքն աճել է 68.66 մլն դոլարով, իսկ տարվա սկզբի համեմատ՝ 267.5 մլն դոլարով։
Այդ թվում, արտաքին պարտքը հասել է 4 մլրդ 470.4 մլն դոլար։ Հունիսի ընըացքում արտաքին պարտքն աճել է 39.3 մլն դոլարով, իսկ տարվա սկզբի համեմատ՝ 154.16 մլն դոլարով։
Արտաքին պարտքից 3 մլրդ 973.26 մլն դոլարը կառավարության պարտքն է, 497.1 մլն-ը՝ Կենտրոնական բանկինը։