Բաժիններ՝

Հայ ծրագրավորողի ստեղծած հավելվածը թույլ է տալիս գաղտնագրել Facebook-ի նամակագրությունը

Հայ ծրագրավորող Արթուր Ավանեսովը հավելված է ստեղծել Google Chrome դիտարկիչի համար, որը Facebook սոցիալական ցանցի օգտատերերին թույլ է տալիս գաղտնագրել անձնական նամակագրությունը։

Facebook Secret Chat կոչվող հավելվածը թույլ կտա հանգիստ շփվել ֆեյսբուքում։ Այն գաղտնագրում է զրուցակիցների խոսակցությունը, այնպես, որ բացի զրուցակիցներից՝ ոչ ոք չի կարողանա հասկանալ, թե ինչ է գրված։
Այսինքն, եթե տեսականորեն համարենք, որ ինչ-որ մեկին հաջողվել է մուտք գործել ձեր պրոֆիլ, նա չատում կտեսնի ոչ թե նամակագրություն, այլ խառը անհասկանալի նշաններ։

Հավելվածը ներբեռնելուց հետո հարկավոր է թարմացնել ֆեյսբուքի էջը, կամ չատի պատուհանները փակել ու նորից  բացել, որից հետո չատի պատուհանի տակ սմայլիկների նկարների կողքին` ամենավերջում, կավելանա (C) նշան։
Կոնկրետ զրուցակցի հետ խոսելիս սեղմում եք այդ նշանի վրա և բացված պատուհանում հավաքում սեսիայի համար KEY՝ գաղտնաբառ, որի օգնությամբ էլ Ձեր գրած տեքստը գաղտաեգրվում է (crypt է արվում)։

Գաղտնագրման համակարգն աշխատեցնելու համար անհրաժեշտ է, որպեսզի զրուցակիցն էլ ունենա նույն հավելվածը և հավաքի նույն KEY գաղտնաբառը: Հավելվածի հեղինակը հատուկ հիշեցնում է, որ KEY-ը չի կարելի ուղարկել ֆեյսբուքով. կարող եք ուղարկել Gmail-ով, Viber-ով, Telegram-ով, որտեղ ինչ-որ չափով գործում է գաղտնագրության համակարգ:

Կարդացեք նաև

Երբ այլևս չեք ցանկանա գաղտնագրել, կարող եք նորից սեղմել արդեն (C) կոճակին փոխարինած (R) կոճակի վրա և դուրս գալ գաղտնագրման ռեժիմից:
Գաղտնագրման ռեժիմում տեքստ գրելուց հետո պետք է մեկ անգամ Enter սեղմել՝ տեքստը գաղտնագրելու համար, մեկ անգամ էլ՝ հաղորդագրությունը ուղարկելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս