Կոճապղպեղային մեղր. արևելյան բաղադրատոմս
Արևելքում կոճապղպեղը հարգի արմատ է, քանի որ այն հրաշալի կերպով վերականգնում է օրգանիզմի պաշտպանիչ ուժերը: Կոճապղպեղային մեղրն արևելյան բաղադրատոմս է, որը նաև մեզ է հասել:
Հենց կոճապղպեղն է, որ ունի բազմաթիվ հակաքաղցկեղային հատկանիշներ, հրաշալի միջոց է իմունիտետի համար: Կոճապղպեղային մեղրի բաղադրատոմսը շատ հեշտ է և համեղ:
Կոճապղպեղը յուրաքանչյուր բարձրակարգ գարեջրի բաղադրության մաս է կազմում:
Կոճապղպեղային մեղրի բաղադրություն
- 200 գ կոճապղպեղի արմատ
- 2 կիտրոն
- 100 գ թուզ
- 100 գ ծիրանի չիր
- 1 բաժակ լոռամիրգ (клюква)
- 1 բաժակ մեղր
Կոճապղպեղի արմատը լավ լվացեք և մանրացրեք, ավելացրեք չկեղևազատած մանրացրած կիտրոնը: Ավելացրեք նաև մանրացրած լոռամիրգը, ծիրանի չիրն ու թուզը: Ամբողջը լավ խառնեք և վրան մեղր լցրեք:
Օրական 1 թ/գ չափով օգտագործեք խառնուրդը:
Այս խառնուրդը ոչ միայն օգտակար է, այլև համեղ է: Կոճապղպեղային մեղրը պետք է պահել սառնարանում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը