Գազի արտահոսք Բուռնազյան և Գլինկայի փողոցների խաչմերուկում
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/gaz.jpg)
Օգոստոսի 5-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուռնազյան և Գլինկայի փողոցների խաչմերուկում գազատար խողովակից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից արտահոսքի դադարեցնելը: