«Սասնա ծռերից» մեկին բաց են թողել՝ քաղաքից չհեռանալու ստորագրությամբ
«Սասնա ծռեր» խմբի անդամ Գեւորգ Մելքոնյանին բաց են թողել:
Այդ մասին է հայտնել ֆեյսբուքյան իր էջում Ժիրայր Սեֆիլյանի եղբայր Թորոսը: Նա հավելել է, որ Մելքոնյանին բաց են թողել քաղաքից չբացակայելու ստորագրությամբ:
Այլ մանրամասներ հայտնի չեն:
Ռուբեն Մելքոնյանը՝ Ռուբեն Գրիգորյանի հետ մեկտեղ, դուրս էր բերվել գնդի տարածքից հուլիսի 31-ին մինչև խմբի հիմնական մասի հանձնվելը: