«Ես էի պատանդ, ես ուզում էի վերադառնալ, դուք ինձ վրա կրակում էիք». դատարանում ասել է Արթուր Սարգսյանը. aravot.am
Արթուր Սարգսյանին առաջադրվել է այն մեղադրանքը, ինչը զենքը վայր դրած խմբի մյուս անդամներին: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Արթուր Սարգսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
«Նորից նույն հավաքական մեղադրանքն է, ինչը որ մեղադրանք առաջադրելուց առաջ ԱԱԾ-ն հայտարարությամբ մեղադրեց բոլորին, հաջորդ օրը մեղադրանքի տեքստ պատրաստեցին՝ էլի հավաքական: Ոչ մի անհատական մեղադրանք չկա. ինքը մեղադրվում է 218 հոդվածի երրորդ մասով՝ պատանդ պահելը եւ 235 հոդվածի երրորդ մասով՝ զենք, ռազմամթերք կրելը, պահելը, փոխադրելը: Ընդ որում, իր դեպքում ամենաուշագրավն այն է, որ բոլորին հայտնի է, որ ինքը հուլիսի 26-ին սնունդ է տարել տղաներին, բայց մեղադրանքի էության մեջ հետեւյալն է, որ ինքը ամսի 17-ին խմբի կազմով մտել է ՊՊԾ գունդ, հետագայում նաեւ պատանդ է պահել»,- ասաց նա:
Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ Արթուր Սարգսյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը. «Դատարանում հայտարարել է, որ պատանդ եղել է ինքը՝ երբ ցանկացել է դուրս գալ՝ սնունդը տանելուց հետո, դիպուկահարները իր վրա կրակել են: Ինքը քննիչին հայտարարեց, ասաց՝ ես էի պատանդ, ես ուզում էի վերադառնալ, դուք ինձ վրա կրակում էիք»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: