Բաժիններ՝

17 արտահայտություն, որ կսովորեցնեն գումար վաստակել և կյանքից ստանալ ամեն ինչ

1. Խելացի մարդիկ նրանք են, ովքեր աշխատում են իրենցից ավելի խելացի մարդկանց հետ:

2. Հարուստ հայրիկը գտնում էր, որ «ես չեմ կարող ինձ դա թույլ տալ» բառերը զրկում են մարդուն մտածելու ընդունակությունից: Իսկ «ինչպե՞ս ես կարող եմ դա ինձ թուjլ տալ» հարցը ստիպում է ուղեղին մտածել և գտնել պատասխաններ:

3. Այսօր գլխավոր հարստությունն ինֆորմացիայի մեջ է: Եվ ամենահարուստ մարդը նա է, ով տիրապետում է ամենաժամանակակից ինֆորմացիային:

4. Փոքր մասշտաբներով մտածողն ընդունակ չէ մեծագույն գործերի:

5. Գործողությունը միշտ հաղթում է անգործությանը:

6. Ես խորհուրդ եմ տալիս երիտասարդներին փնտրել այն աշխատանքը, որի ժամանակ նրանք ինչ-որ բան կսովորեն, այլ ոչ թե այն, որտեղ նրանք միայն աշխատավարձ կստանան:

7. Մարդու ուժը կենտրոնանալու կարողության մեջ է:

8. Լսելը շատ ավելի կարևոր է, քան խոսելը:

9. Արեք ավելի շատ, քան Ձեզանից սպասում են: Մի վախեցեք ավելորդ մղոն անցնել: Լավի և գերազանցի միջև տարբերությունը ձևավորում է մի փոքր լրացուցիչ ջանքը:

10. Ձեր առջև դրեք կոնկրետ նպատակներ: Դուք գո՞լ եք խփում, թե՞ միայն պաշտպանում եք Ձեր դարպասները:

11. Աշխատեք ավելի խելացի, այլ ոչ թե՝ ավելի ինտենսիվ: Մտածեք. ի՞նչ ձևով կարելի է խնդիրն ավելի լավ կատարել:

12. Միտքը զարգացնելու ամենահիասքանչ եղանակներից մեկն ընթերցանությունն է: Հիշեք՝ լիդերները շատ են կարդում:

13. Երբեմն մեզ թվում է, որ ենթարկվելով բնազդին՝ մենք ինչ-որ բան կորցնում ենք: Իսկ Դուք երբևէ մտածե՞լ եք այն մասին, թե ի՞նչ եք կորցրել, երբ չեք լսել նրան:

14. Մարդը, ով հիմնադրել է IKEA-ն, բաժանում է իր ամբողջ օրը 10 րոպեանոց հատվածների: Ահա ինչ է նա ասում. «Եթե 10 րոպեն անցել է, ապա՝ արդեն անվերադարձ: Բաժանիր կյանքդ 10 րոպեանոց մասերի և թույլ մի տուր, որ նույնիսկ ակնթարթը կորչի»:

15. Բիզնեսը կենսակերպ է և ուղղակի զարմանալի է, որ այդքան քիչ գործարարներ են խոսում իրենց գործերի մասին ընտանիքում:

16. Ես վստահ եմ, որ աշխատանքը պետք է համադրել զվարճանքների հետ: Պետք է կարողանալ ուրախանալ, այլ ոչ թե աշխատանքը համադրել անհանգստության և սթրեսի հետ:

17. Կյանքը տրվում է 1 անգամ, և այդ շանսից պետք է առավելապես օգտվել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս