Ամերիկացի վերլուծաբաններն Իրանում նավթարդյունահանման աճ են ակնկալում
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/Iran_crude_oil_150213.jpg)
Իրանում նավթի արդյունահանումը մինչև 2016թ. վերջը կավելանա օրական հավելյալ 300 հազար բարելով, կարծում են ամերիկյան JP Morgan բանկի վերլուծաբանները, որոնք հրապարակել են նավթի շուկայի հարցով ամենամյա զեկույցը: Այս մասին հայտնում է Trend-ը:
«Պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանը մինչ օրս նավթարդյունահանման ծավալներն ավելացրել է օրական 800 հազար բարելով»,- ասվում է զեկույցում:
Վերլուծաբանների կանխատեսումներով` նավթի արդյունահանումը երկրում 2016թ. երրորդ եռամսյակում կկազմի օրական 3,7 միլիոն բարել նավթ, իսկ չորրորդ եռամսյակում`օրական 3,8 մլն բարել:
2017թ. վերլուծաբանները Իրանում կանխատեսում են նավթի արդյունահանում օրական 3,8 մլն բարել մակարդակում բոլոր 4 եռամսյակներում` 2016թ. օրական 3,5 մլն բարելի դիմաց:
ՕՊԵԿ-ի վերջին զեկույցի համաձայն` Իրանում նավթի արդյունահանումը հունիսին կազմել է 3,644 մլն բարել, ինչը 77,8 հազար բարելով ավելի է մայիսի համեմատ:
Իրանի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը պլանավորում է մինչև օգոստոսի վերջ հասնել օրական 4 մլն բարել նավթարդյունահանման մակարդակին: