«Մենք թույլ չենք տա տնտեսությանը պտուտաձև փլուզվել». Մեդվեդև

Ռուսաստանի կառավարության ձեռնարկված միջոցառումներն ուղղված են այն բանին, որ թույլ չտան տնտեսությանը պտուտաձև փլուզվել, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Երբ ծառանում է աշխատավարձերի և կենսաթոշակների վճարման հարցը, տնտեսական մոդելը հեռանում է երկրորդ պլան, և մենք ստիպված ենք որոշումներ ընդունել պարզապես այն բանի համար, որ տնտեսությանը թույլ չտանք պտուտաձև փլուզվել»,- ասել է Մեդվեդևը:

Միևնույն ժամանակ, ըստ նրա, ռուսաստանցիները չպետք է իրենց վրա զգան «անբարենպաստ փոփոխություններն անգամ արտաքին շոկերի պայմաններում»:
Անցած շաբաթ ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Տատյանա Նեստերենկոն նախազգուշացրեց, որ առանց տնտեսական բարեփոխումների մինչև 2017թ. վերջը պետությունը կարող է գումար չունենալ աշխատավարձերի վճարման համար:
«Եթե ոչինչ չփոխենք, մինչև հաջորդ տարեվերջ մենք չենք ունենա ո´չ պահուստներ, ո´չ աշխատավարձեր վճարելու հնարավորություն, մենք կունենանք տնտեսական լուրջ խնդիրներ: Բյուջետային ոլորտը մեր գլխավոր ներքին մարտահրավերն է»,- բացատրել էր Նեստերենկոն:

ՌԴ ֆինանսների նախարարության տվյալով` 2016թ. հուլիսի 1-ի դրությամբ Պահուստային հիմնադրամի ծավալը կազմել է գրեթե 2,5 տրլն ռուբլի:
Դեռ այս տարվա սկզբին հիմնադրամի ծավալը գերազանցում էր 3,6 տրլն ռուբլին, իսկ 2015թ. հունվարին գրեթե 5 տրլն ռուբլի էր:

Տեսանյութեր

Լրահոս