Բաժիններ՝

«Իսլամական պետություն»-ը և «Ջաբաթ ան-Նուսրա»-ն փորձում են շրջափակել Հալեպը. ՌԴ ՊՆ

«Իսլամական պետություն» և «Ջաբաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները փորձում են շրջափակել Սիրիայի Հալեպ քաղաքը: Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաընկերությունը, այս մասին հաղորդել է ՌԴ ԶՈՒ-ի գլխավոր շտաբ ի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը:

Նա նշել է, որ ահաբեկիչները և իրենց մոտեցող ջոկատները, այսպես կոչված, չափավոր ընդդիմությունը շարունակում են չդադարող հարձակումները Սիրիայի զինված ուժերի վրա ինչպես Հալեպի հյուսիսում, այնպես էլ հարավում` նպատակ ունենալով շրջափակել քաղաքը:

Ռուդսկոյն ընդգծել է, որ հարձակման ժամանակ խմբավորումները գործի են դնում մահապարտ ահաբեկիչներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս