Բաժիններ՝

BlackBerry-ն ներկայացրել է ամենաապահով Android-սմարտֆոնը՝ DTEK50

BlackBerry ընկերությունը ներկայացրել է Android օպերացիոն համակարգով աշխատող երկրորդ սմարտֆոնը:

Մի քանի ամիս առաջ տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն. BlackBerry-ի կանադական ընկերությունները հրաժարվեցին ընկերության կողմից թողարկվող BlackBerry OS-ի գործածումից և ներկայացրեցին Android-ով աշխատող իրենց սմարտֆոնը: Ընկերության՝ Android-ով աշխատող առաջին սմարտֆոնը BlackBerry Priv-ն էր:

Օրերս ընկերությունը ներկայացրեց DTEK50 սմարտֆոնը, որը, ըստ ընկերության ներկայացուցիչների՝ Android-ով աշխատող ամենաապահով և անվտանգ հեռախոսն է: Սմարտֆոնն ունի 5,2 դյույմանոց, Full HD սենսորային էկրան: BlackBerry DTEK50-ն ունի 13 մեգապիքսել հզորությամբ հիմնական տեսախցիկ, իսկ դիմային տեսախցիկի հզորությունը 8 մեգապիքսել է:

Հիմնական շեշտը դրված է սմարտֆոնի անվտանգության վրա: Ընկերությունը խոստանում է հաճախակի թողարկել անվտագության համակարգի թարմացումներ: Սմարտֆոնի օգտատերերը կտեղեկացվեն նաև այն դեպքերում, երբ կողմնակի անձինք ցանկանան տեղեկություններ ստանալ սմարտֆոնի հիշողությունից:

Կարդացեք նաև

Ընկերության աշխատակիցները նշում են, որ այս սմարտֆոնը հավակնում է դառնալ լավագույնը պաշտոնյաների, լրագրողների և բիզնեսմենների համար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս