«Մնում եմ համոզված, որ բոլոր իրադարձությունների առանցքն ու լուծման բանալին վերամիավորված Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն է»

Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գնալով ավելի եմ համոզվում, որ մեր շուրջ կատարվող բոլոր իրադարձությունների առանցքն ու լուծման բանալին շարունակում է մնալ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ նկատմամբ վերաբերմունքը:

Այս օրերին մի շարք լրատվամիջոցներ ինձ հարցազրույց ու ասուլիս առաջարկեցին դեպքերի կապակցությամբ: Նրանք անթաքույց խնդիր ունեին իմ միջոցով մի կաթիլ յուղ, կամ սառը ցնցուղ ավելացնել այրվող կրակին: Իմ առաջարկած այլընտրանքը՝ բանավեճ «Անկախ Արցախ, թե վերամիավորված Հայաստան» թեմայով մնաց անպատասխան: Իբրեւ թե ժողովրդին հետաքրքրում են ավելի արդիական կարծիքներ: Մինչդեռ այս ամենը երեւում էր դեռեւս ապրիլյան ճակատամարտի օրերին:

Չկա, եւ ցավոք չի լինելու մեր ժողովրդին համախմբող մեկ այլ գաղափար, քան անկախ, կամ կախյալ վերամիավորված Հայաստանի հետագա ճակատագիրի լուծումը ՄԻԱՑՈՒՄ կարգախոսի ներքո:

Կառաջնորդի նա, ով առաջինը կբարձրացնի այդ դրոշն ու մարդիկ կհավատան, որ նա անկեղծ է ու պատասխանատվություն է ստանձնում: Մնացյալը ածանցյալ է»:

Նա իր այս գրառմանը կցել է նաև այս հրապարակումը.

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031