Գերմանիայի փոխկանցլերը կոչ է արել սահմանափակել զենքին ունեցած մատչումը
Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը կոչ է արել երկրում սահմանափակել զենքին մատչումը, հայտնում է գերմանական DW-ն:
«Հրազենային զենքի նկատմամբ վերահսկողությունը կարևոր պահ է: Մենք հետագայում ևս պետք է անենք հնարավոր ամեն բան, որ սահմանափակվի մատչումը վտանգավոր զենքին և այն խստորեն վերահսկվի»,- ասել է Գաբրիելը Berliner Morgenpost թերթին տված հարցազրույցում, որը այսօր է հրապարակվել:
«Ինչպե՞ս է հոգեկան անհավասարակշիռ 18-ամյա դեռահասը մատչում ստացել հրազենին: Դա դեռ պետք է պարզել»,- հավելել է քաղաքական գործիչը:
«Հարկավոր է պարզել, թե ինչպես է Մյունխենի հրձիգը սպացել զենքը, իսկ հետո մենք պետք է շատ մանրամասն ստուգենք՝ արդյոք հարկավո՞ր է որոշ դեպքերում ձեռնարկել օրենսդրական միջոցառումներ»,- հայտարարել է Գերմանիայի ՆԳՆ նախարար Թոմաս դե Մեզյերը՝ նշելով, թե մանրամասն ուսումնասիրվելու է ոստիկանության գործողությունների հաջորդականությունը:
Հիշեցնենք, որ Մյունխենում հուլիսի 22-ին կայացած հրաձգության ընթացքում վիրավորվել է 27 մարդ, որից 10-ի վիճակը ծանր է:
18-ամյա դեռահասը սպանել է 9 մարդու, ապա ինքնասպան եղել:
Ոստիկանությունում կարծում են, թե հարձակվողի վրա էմոցիոնալ լուրջ ազդեցություն է ունեցել Անդերս Բրեյվիկի արարքը, որը 21 տարվա է դատապարտվել 77 մարդու սպանության համար: