Գոնսալո Իգուաինը կտեղափոխվի՞ «Յուվենթուս»
«Ծեր Սենյորան» «Արսենալին» դուրս մղեց պայքարից:
Սերիա Ա-ի 2015-16թթ. մրցաշրջանի լավագույն ռմբարկուն նոր թիմ է գտել: Ֆուտբոլիստը, ով հեռանում է «Նապոլիից», բուժզննում է անցել մինչև Թուրին տեղափոխվելը:
«Յուվենթուսը», որն ակտիվացրել է ֆուտբոլիստի գնման օպցիան, կվճարի նրա համար 94 մլն եվրո, իսկ Գոնսալոն ինքը կստորագրի 4-ամյա պայմանագիր և կստանա տարեկան 7.5 մլն եվրո աշխատավարձ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին հարձակվողի նկատմամբ «ՊՍԺ»-ի, «Ատլետիկոյի» և «Արսենալի» հետաքրքրության մասին: «Արսենալը» սպասում էր մինչև օգոստոս, երբ կավարտվեր գնման օպցիայի ժամկետը:
Գոնսալո Իգուաինը «Նապոլի» էր տեղափոխվել «Ռեալից» 2013 թվականին: 2015-16թթ. մրցաշրջանում նա իտալական ակումբի կազմում անցկացրել է 42 հանդիպում և դարձել է 38 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը