Բաժիններ՝

«Գյուլենն ու նրա հետևորդները ուժեղ լոբբի ունեն ԱՄՆ-ում և ԵՄ-ում». Թուրքիայի փոխվարչապետ

Թուրք ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենը, որը, Անկարայի կարծիքով, առնչություն ունի հուլիսի 16-ին Թուրքիայում կատարված ռազմական հեղաշրջման փորձին, ինչպես նաև նրա համախոհները վայելում են ԱՄՆ-ի և Եվրամիության աջակցությունը:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը СNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Մենք պարզել ենք, որ Գյուլենն ու նրա հետևորդները կազմակերպել են շուրջ 800՝ ամբողջությամբ վճարվող ուղևորություններ ամերիկացի սենաատորների և նրանց օգնականների համար Թուրքիա: Մենք հիանալի քաջատեղյակ ենք, որ Գյուլենն ունի լուրջ աջակցություն և լոբբի Վաշինգտոնում, ինչպես նաև Բրյուսելում»,- ասել է նա:

Շիմշեքը նաև նշել է, որ եթե Անկարան Վաշինգտոնին ներկայացնի հեղաշրջմանը Գյուլենի անմիջական մասնակցության կոնկրետ ապացույցներ, ամերիկյան իշխանությունները կարտահանձնեն Գյուլենին երկկողմ հարաբերությունները չվատացնելու համար:

«Եթե մենք ԱՄՆ-ին տրամադրենք Գյուլենի առնչության ապացույցները, դրանք ծանրակշիռ փաստարկ կդառնան նրա արտահանձնման համար: ԱՄՆ-ը մեր դաշնակիցն ու ռազմավարական գործընկերն է, և մենք չենք ցանկանում, որպեսզի այդ հարցը խնդրահարույց դառնա մեր փոխհարաբերությունների համար»,- ընդգծել է քաղաքական գործիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս