Բաժիններ՝

Համեղ և ցածր կալորիականությամբ թխվածք

Բոլորն էլ ցանկանում են համեղ թխվածքներ ուտել, սակայն չգիրանալ: takprosto կայքն առաջարկում է պարզ բաղադրատոմս, որից հետո այլևս չեք մտածի նիհարելու մասին:
Բանանի թխվածքը հրաշալի է բոլոր առիթների համար: Այս թխվածքը երբեք չի հոգնեցնի, քանի որ կարող եք խմորին ավելացնել ընկուզեղեն կամ չորամրգեր:

Բաղադրություն

• 500 գ ոչ յուղոտ կաթնաշոռ
• 5-6 բանան
• 2 ճ/գ ալյուր
• 1 ձու

Կաթնաշոռը հարեք բլենդերի մեջ և անցկացրեք քամիչով: Բանանը նույնպես մանրացրեք բլենդերով կամ պատառաքաղով: Կաթնաշոռաբանանային մասսային ավելացրեք ձուն և ալյուրը, խմոր հունցեք: Կարող եք մի փոքր վանիլ կամ չամիչ ավելացնել:

Ջեռոցի ամանը կարագով պատեք, մի փոքր ալյուր լցրեք և խմորը տեղադրեք ամանի մեջ: Թխվածքը թխեք 30 րոպե՝ 180 աստիճանում:

Եթե թխվածքն այնքան էլ քաղցր չլինի, կարող եք վրան խտացրած կաթ կամ կարամել շաղ տալ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս