Կառավարությունն ակտիվացնում է պարտատոմսերի շուկան
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ նպատակադրվել է ակտիվացնել պետական պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկան: Ընդունված որոշմամբ հնարավորություն կընձեռվի պետական կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ պարտատոմսերին շնորհել ISO 6166 ստանդարտի համապատասխան արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիր(ISIN):
Ներկայումս պետական պարտատոմսերին յուրաքանչյուր թողարկմանը շնորհվում է պետական գրանցման համար: Տարբերակիչ ծածկագիրը շնորհվում է պետական պարտատոմսերի շրջանառությունը միջազգային պահառուական համակարգերով ապահովելու, օտարերկրյա ներդրողների համար պետական պարտատոմսերի շուկան առավել հասանելի դարձնելու համար:
Որոշման արդյունքում ՀՀ պետական գանձապետական պարտատոմսերը ճանաչելի կդառնան միջազգային պահառուական համակարգերում, կընդլայնեն օտարերկրյա ներդրողների կազմն ու աշխարհագրությունը: