Բաժիններ՝

Դիեգո Մարադոնան պատրաստ է անվճար աշխատել Արգենտինայի հավաքականում

Լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնան պատրաստ է անվճար աշխատել Արգենտինայի հավաքականում: Նա խոստովանել է, որ կարոտել է մարզչական աշխատանքին և ուզում է գլխավորել Արգենտինայի հավաքականը, որի հետ արդեն աշխատել է:

«Դիեգո Սիմեոնեն հրաժարվեց գլխավորել Արգենտինայի հավաքականը ֆինանսական նկատառումներով: Ինձ համար փողը պրոբլեմ չէ: Ես պատրաստ եմ անվճար մարզել հավաքականը: Շատերը մտածում են, որ ես թանկ մարզիչ եմ: Իսկ ի՞նչ կասեք Մոուրինիոյի, Անչելոտիի կամ Սիմեոնեի մասին: Ես այդքան էլ թանկ չեմ, համեմատած այս մարզիչների հետ, ուղղակի արդեն կարոտում եմ աշխատանքը ֆուտբոլիստների հետ, շփումը լրագրողների հետ»,- Մարադոնայի խոսքերն է մեջբերում Fox Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս