Խելացի ավտոբուսն առանց վարորդի կարողացել է անցնել 20 կմ
Հոլանդիայում ավարտվել են Mercedes-Benz-ի ներկայացրած խելացի ավտոբուսի փորձարկումները: Փորձարկումներն իրականացվել են CityPilot ծրագրի շրջանակներում:
Future Bus ավտոբուսն առանց վարորդի կարողացել է հաղթահարել 20 կիլոմետր:
Ամբողջ ճանապարհին խելացի ավտոբուսը պահպանել է անվտանգության կանոնները և չի արել ոչ մի խախտում: Ավտոբուսը կանգնել է ամեն անգամ, երբ լուսացույցը ցույց է տվել կարմիր գույնը, կանգնել է անցումներում, զիջել է ճանապարհը հետիոտներին և անցել է թունելն առանց մարդու միջամտության:
Ինչպես նշում է TechCrunch-ը՝ խելացի ավտոբուսը կարող է անցել 70 կիլոմետր ճանապարհ: Ճիշտ ժամանակին ավտոբուսը կարող է հարմարվել երթևեկությանը, կանգնել կանգառներում, բացել դռներն ուղևորների համար:
Սիրարփի Աղաբաբյան