«Վստահ եմ, որ նրանք հանրային լայն աջակցություն չեն կարող ունենալ». Աղվան Վարդանյանը՝ զինված խմբի մասին. yerkir.am

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց. կան վիրավորներ:

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասել է.

«Այդ մարդիկ երկրում անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու ամենասխալ եւ դատապարտելի ձեւն են ընտրել: Զենքով, բռնությամբ, պատանդներով, ահաբեկչությամբ հարցեր չեն լուծվելու:

Վստահ եմ, որ նրանք հանրային լայն աջակցություն չեն կարող ունենալ: …Մնացածը իրավապահների անելիքն է, որ մինչեւ այժմ, իմ կարծիքով, լավ չեն կատարել»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս