Անկարայում պայթեցրել են TRT պետական հեռուստաալիքի շենքը
Անկարայում հզոր պայթյուն է տեղի ունեցել TRT1 պետական հեռուստաալիքի շենքում, հայտնում են ադրբեջանական haqqin.az պորտալի աղբյուրները:
Ավելի վաղ այդ հեռուստաալիքի եթերում ելույթ էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի երեկոյան թուրք զինվորականները հայտարարել են երկրում իշխանությունը գրավելու մասին: