Ռազմական հեղաշրջման փաստն ակնհայտ է. «Եվրոնյուզի» թղթակից
Ստամբուլից «Եվրոնյուզի» թղթակիցը հաղորդում է, որ ռազմական հեղաշրջումն ակնհայտ է։ Ըստ նրա՝ իրավիճակը խիստ լարված է, անհասկանալի է, թե ինչ է կատարվում։ Մարդկանց մեծ մասը տներում են։
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ երկրի իշխանությունները որոշել են խստացնել անվտանգության միջոցառումները Նիցցայի ահաբեկչությունից հետո։ Այդ իսկ պատճառով սկզբում մարդիկ հանգիստ են վերաբերվել զինվորականների հայտնվելուն։