Բաժիններ՝

Պաշտոնանկություններ ոստիկանությունում. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 15-ին, ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստից հետո ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Մելոյանը ազատվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի պաշտոնից և Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Թալինի բաժնի պետ:

Այսօր կոլեգիայի նիստի ժամանակ Վ. Գասպարյանը աշխատանքից ազատել էր ոստիկանության Թալինի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Պողոսյանին, ով Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Սամվել Խմելյանը ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ:

Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արտակ Ղազարյանը ազատվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս