Բելգիայի իշխանությունները Նիսի ահաբեկչության պատճառով չեղյալ չեն հայտարարի հուլիսի 21-ի ազգային տոնը
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարել Է, որ երկրի իշխանություններն անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել Նիսում կատարված ահաբեկչությունից հետո եւ չեղյալ չեն հայտարարի հուլիսի 21-ի ազգային տոնի առթիվ հանդիսությունները:
Այս մասին հաղորդել Է Belga գործակալությունը: Վարչապետի խոսքով՝ թագավորության հատուկ ծառայություններն առայժմ որեւԷ կապ չեն բացահայտել Նիսի ահաբեկչական գործողության եւ Բելգիայի միջեւ: Բելգիայի Սպառնալիքների վերլուծության համակարգող մարմինը (ОСАМ) որոշում Է կայացրել երկրում հակաահաբեկչական պատրաստության մակարդակը երրորդ՝ նախավերջին նշագծում պահպանել Նիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո:
«Բացառված չԷ, որ ОСАМը նոր գնահատական սահմանի», նշել Է Շառլ Միշելը:
Հուլիսի 21ին Բելգիայում նշվում Է ազգային տոնը, 1831թվականի այս օրն ընտրությունների արդյուքում գահ բարձրացավ Լեոպոլդ Ա թագավորը, որը խորհրդարանում Սահմանադրությանը հավատարմության երդում տվեց: Այս իրարադարձությունն սկիզբ դրեց Բելգիայի պետականությանը, որը մեկ տարի առաջ հեղափոխության շնորհիվ դուրս Էր եկել Նիդեռլանդների կազմից,,հաղորդել Է ՏԱՍՍը: