Վիտամինային թեյերի միջոցով լավացրեք նյութափոխանակությունը

Շատերը կարծում են, թե նյութափոխանակությունը կարգավորելը բավական դժվար գործընթաց է, սակայն այդքան էլ այդպես չէ: Նյութափոխանակությունը կարելի է կարգավորել հատուկ թեյերի միջոցով:

Եղինջը կարգավորում է սրտի աշխատանքն ու լավացնում է արյան բաղադրությունը: Կանաչ թեյն էներգիա կհաղորդի, կլավացնի ուղեղի աշխատանքն ու կբարձրացնի աշխատունակությունը: Նվենին (эвкалипт) կհանգստացնի նյարդային համակարգը, հոգնածության նախանշանները: Բուժման կուրսը տևում է երեք շաբաթ:

Անհրաժեշտության դեպքում՝ այն կարող եք կրկնել մեկ ամիս անց: Այս թեյը հակացուցված է երիկամային ծանր հիվանդությունների, ստամոքսի խոցերի, հիպերտոնիայի և հղիության դեպքում:

Ամռանն ու ձմռանը մեր օրգանիզմը թուլանում է, այդ իսկ պատճառով օգնեք օրգանիզմին՝ վիտամինային թեյի միջոցով: Թեյը խորհուրդ է տրվում խմել առանց շաքարի, կարող եք խմել մեկ գդալ մեղրով:

Կարդացեք նաև

1. Թեյ, որը կարգավորում է նյութափոխանակությունը

Հավասար քանակությամբ վերցրեք սև հաղարջ, անտառային մոշ, խնկածաղիկ (душица) և ճնճղապաշար (горец птичий): Խառնուրդի վրա 1-2 բաժակ եռացրած ջուր լցրեք և թողեք թրմվի 4 ժամ, ապա ստացված թուրմն օգտագործեք՝ օրական 2 ճ/գ չափով ավելացնելով սովորական թեյին: Սա ոչ միայն կլավացնի թեյի համը, այլև՝ վիտամիններով կսնուցի օրգանիզմը:

2. Առողջացնող թեյ

3 ճ/գ չորացրած և կտրատած սերկևիլը, 1 ճ/գ մանրացրած խնձորի չիրը և նույնքան չորացրած գազարը և ազնվամորին խառնեք և 1 ճ/գ չափով, թրմեք՝ 2 բաժակ եռացրած ջրով:

3. Վիտամինային թեյ՝ եղինջից, չամիչից և մասուրից

3 ճ/գ չորացրած մասուրը, 1 ճ/գ չամիչն ու 3 ճ/գ եղինջի տերևները խառնեք և 1 ճ/գ չափով թրմեք՝ 2 բաժակ եռացրած ջրով: Ամբողջը եռացրեք 10 րոպե՝ թույլ կրակի վրա, թողեք թրմվի 4 ժամ, քամեք և խմեք օրական մեկ անգամ՝ 0.5 բաժակ չափաքանակով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս