Բաժիններ՝

«Նովակի պարտությունը նորմալ է, քանի որ նա ևս մարդ է». Բեքեր

Աշխարհի առաջին թենիսիստ Նովակ Ջոկովիչի պարտությունն Ուիմբլդոնի երրորդ շրջանում զարմացրեց և անակնկալի բերեց շատ-շատերին: Նախկին թենիսիստ Բորիս Բեքերը խոսել է այս պարտության մասին՝ նշելով, որ Ջոկովիչին խանգարեցին անընդհատ հնչող շնորհավորանքները:

«Փարիզում բոլորը շնորհավորում էին Նովակին: Հենց անընդհատ ուշադրության կենտրոնում լինելն ու շնորհավորանքներ ստանալն էլ խանգարեցին նրան լավ նախապատրաստվել»,- նշել է հայտնի թենիսիստը:

Բացի այդ, Բեքերը նշել է, որ Նովակի պարտությունը նորմալ է, քանի որ նա ևս մարդ է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս