Մխիթարյանի դեբյուտը նախատեսված է հուլիսի 16-ին
The Times-ը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» շարքերը համալրած երկու ֆուտբոլիստները՝ Հենրիխ Մխիթարյանը և Էրիկ Բային, արդեն այս շաբաթ կնշեն իրենց նորամուտն անգլիական գրանդի կազմում:
Անգլիական ակումբը նախապատրաստվում է ընկերական հանդիպում անցկացնել «Ուիգանի» հետ: Հենց այս հանդիպումն էլ կլինի դեբյուտային Հայաստանի ազգային
հավաքականի ավագի համար:
Խաղը տեղի կունենա հուլիսի 16-ին, 16:30-ին:
Սիրարփի Աղաբաբյան