Բաժիններ՝

Յոախիմ Լյովը մնում է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում

Յոգին կառաջնորդի Բունդեսթիմը դեպի Ռուսաստան:

Եվրո-2016-ից հետո Լյովի հանդիպել է գերմանական ֆուտբոլային միության նախագահ Ռայնխարտ Գրինդելի հետ և քննարկել է հետագա համագործակցությունը: կողմերը որոշել են, որ մարզիչը կշարունակի աշխատանքը մինչև պայմանագրի ավարտը՝ 2018թ.:

«Մենք հիասթափված ենք կիսաեզրափակչի խաղից: Բայց մեր թիմը մրցաշարի ամենաերիտասարդ թիմն էր: Ես մեծ պոտենցիալ եմ տեսնում: Հաճույք եմ ստանում աշխատանքից և ուզում եմ Գերմանիայի հետ գնալ աշխարհի առաջնություն»,- Լյովի խոսքերն է մեջբերում DFB-ի պաշտոնական կայքը:

Լյովը Գերմանիայի հավաքականում աշխատում է 2006 թվականից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս