«Ես ու ամուսինս մտածում ենք Տիգրան Արյանին դատարան կանչելու մասին». Ջուս. life.panorama.am
Երգչուհի Ջուսը բազմիցս է իր հարցազրույցներում նշել, որ պատրաստվում է իր «No fashion» տեսահոլովակին, սակայն այն անընդհատ ինչ-ինչ պատճառներով ուշանում էր: Եվ ահա հունիսի 9-ին՝ Ջուսի ծննդյան օրը, տեսահոլովակի ռեժիսոր Տիգրան Արյանն իր ֆեսյբուքյան էջում հրապարակեց սպասված տեսահոլովակը՝ այդպիսով շնորհավորելով երգչուհու ծննդյան օրը: Սակայն ավելի ուշ պարզվեց, որ սա Ջուսի խոսքով ծուղակ էր: Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին մանրամասն պատմել է այս պատմության անհայտ էջերի մասին, ավելին՝ Ջուսը մտածում է ռեժիսորին դատի տալու մասին.
«Նախ պետք է ասեմ, որ ամիսներ առաջ Տիգրան Արյան անունով անհայտ ռեժիսորն ինձ հետ կապ հաստատեց ու ասաց, որ ուզում է ինձ հետ աշխատել, ու քանի որ ես ունեի Գուժի գրած ու գործիքավորած «No fashion» երգը, որի հիման վրա անպայման տեսահոլովակ էի ուզում նկարահանել, ուստի որոշեցի վստահել Տիգրանին ու այդ երգի տեսահոլովակի համար իր հետ աշխատել: Մենք ի սկզբանե ունեինք պայմանավորվածություն՝ ծախսերի մեծ մասն ինքն է կատարում, իսկ PR-ով զբաղվում եմ ես, դե իսկ ոլորտում շատերը գիտեն, որ PR-ը եւս ծախսատար է: Տիգրանը պատրաստի տեսահոլովակը ինձ պետք է տար մայիսին, բայց չհասցրեց, քանի որ անիմացիոն լուծումները դժվար էին կարճ ժամանակում իրականացնել»,- պատմեց Ջուսը:
«Տեսահոլովակի հրապարակումից առաջ ես իրեն գրեցի, որ հանկարծ նման բան չանի, բայց ի պատասխան հայտնեց, որ արդեն հրապարակել է քիչ չէ, ներկայացրել է երգի կրճատված տարբերակը, որի արդյունքում երգը հիթային չի դառնա: Այս պահին սպասում եմ Գուժին, ով Հայաստանում չէ: Ես ու ամուսինս՝ Վահագնը, մտածում ենք Տիգրան Արյանին դատարան կանչելու մասին»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: