Բաժիններ՝

Գրացիանո Պելլեն տեղափոխվեց չինական ակումբ և մտավ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թոփ-հնգյակ

Իտալացին հիմա վաստակում է այնքան, ինչքան և Զլատան Իբրահիմովիչը:
«Սաութհեմփթոնը» հաստատել է հարձակվողի՝ չինական ակումբ տեղափոխվելու մասին լուրը: Ըստ Sky Sport Italiа-ի տեղեկությունների, չինական «Շանդուն Լունեն» ակումբը Պելլեի տեղափոխության համար վճարել է 15 մլն եվրո, իսկ պայմանագիրը 30-ամյա ֆուտբոլիստի հետ նախատեսված է 2.5 տարվա համար: Ըստ պայմանագրի՝ հարձակվողը կստանա 40 մլն եվրո:

Պելլեն խաղացել է «Սաութհեմփթոնի» կազմում 2014 թվականից: Նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 36 հանդիպում, խփել է 14 գնդակ կատարել է 7 գոլային փոխանցում:

Իտալիայի հավաքականի կազմում հարձակվողը մասնակցեց Եվրոպայի առաջնությանը, անցկացրեց 3 հանդիպում և խփեց 2 գնդակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս