Բաժիններ՝

«Ես վախենում եմ, որ Լիոնել Մեսսին օրենքի հետ կապված պրոբլեմի պատճառով կարող է հեռանալ Իսպանիայից». Լա Լիգայի նախագահ

Խավիեր Տեբասը գտնում է, որ արգենտինացին անմեղ է:

«Իհարկե, ես վախենում եմ, որ Մեսսին կարող է հեռանալ Իսպանիայից: Բայց կարող եմ նրան ասել, որ Լա Լիգայում գտնում են, որ ինքն անմեղ է: Եվ մենք ուրախ ենք նրան այստեղ տեսնել:

Մենք գործ ունենք իրավաբանական ստրուկտուրաների պրոբլեմի հետ: Ես չեմ կարծում, որ Մեսսին հանցագործ է, ուղղակի նա հարկերը վճարելիս ընտրել է ռիսկային ստրուկտուրա: Մեսսին պետության գանձարան 160 մլն եվոյից ավելի գումար է վճարել: Այդ գումարներն օգտագործվել են հիվանդանոցների և ճանապարհների համար»,- Տեբասի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Այս շաբաթ իսպանական դատարանը Մեսսիին և նրա հորը դատապարտեց 21 ամսվա ազատազրկման:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս