9 մլն դրամ՝ «Զարգացման հայկական գործակալության» լուծարման և պարտավորությունները մարելու համար

 

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ լուծարման գործընթացը կանոնակարգելու և պարտավորությունները մարելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կառավարության աշխատակազմին կհատկացվի 9.195.300 ՀՀ դրամ: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

Կառավարությունն այսօր ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի զեկուցումը ՀՀ կառավարության 2016թ. հունվարի 14-ի «ՀՀ կառավարության 2016թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» համապատասխան որոշման հանձնարարականների կատարման մասին տեղեկանքը:

Տեղեկանքի համաձայն՝ այդ որոշման կատարման ենթակա թվով 46 կետից 2016թ. հուլիսի 1-ի դրությամբ կատարվել են 46-ը կամ 100 տոկոսը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031