Արգենտինայի նախկին նախագահ Կիրշների դեմ դատը մեկնարկել է Բուենոս Այրեսում
                                    Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների՝ արժույթով ֆյուչերսային գործարքների գործով դատը սկսվել է Բուենոս Այրեսում: «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ Քրիստինա Կիրշները դատարանի դահլիճ է ժամանել՝ ներկայանալու դատավոր Կլաուդիո Բոնադիոյի առաջ:
Մայիսին դատավոր Բոնադիոն հայց է ներկայացրել ընդդեմ Կիրշների և էկոնոմիկայի նախկին նախարար Աքսել Կիսիլյոֆայի, ինչպես նաև Արգենտինայի Կենտրոնական բանկի ղեկավար Ալեխանդրո Վանոլիի: Դատավորի կարծիքով՝ արժույթով ֆյուչերսային գործարքները հանրապետությանը վնաս են հասցրել: Մեղադրյալներից յուրաքանչյուրի գույքի վրա 1 մլն դոլարի չափով կալանք է դրվել:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    