Այսօր Պարույր Հայրիկյանը նշում է իր «107-ամյակը»

«Մենք պետք է թոթափենք այս լուծը. այն օրենքը, որով մենք պետք է ապրենք, կեղծված է և չարի սպասավոր է»,- այսօր իր ամառանոցում հրավիրված ասուլիսին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ խոսելով Սահմանադրության օրվա մասին:

Նա նշեց, որ Ռուսաստանը Մինսկի խմբի անդամ է, որը ստեղծված է խաղաղություն ապահովելու համար, իսկ դրա համանախագահներից մեկը զանգվածային ոչնչացման զենք է մատակարարում. «Ամսի 8-ին, ժամը 6-ին Ազատության հրապարակում իրենց անունից քաղաքացիները կընդունեն այդ ուղերձի կարևորությունը, որ չի կարող խաղաղության նպատակով ստեղծված Մինսկի խմբում լինել պետություն, որը զենքի հիմնական մատակարարն է, այսինքն՝ հակադրվում է Մինսկի խմբի որդեգրած քաղաքականությանը»:

Հիշեցնենք, որ այսօր նաև ԱԻՄ առաջնորդի ծննդյան օրն է: Հարցին՝ քանի՞ տարեկան դարձաք՝ Պ. Հայրիկյանն այսպես պատասխանեց. «Օրենքով՝ 107-ամյակս է, քո տարիքին գումարվում է բռնադատված տարիների քանակը՝ բազմապատկված 3-ով: Իսկ այնպես՝ 67 տարեկան եմ»:

Դիտարկմանը, թե ասում են՝ միջավայր է անհրաժեշտ անգամ լավագույն Սահմանադրությունը կյանքի կոչելու համար, Պ. Հայրիկյանն այսպես պատասխանեց. «Նրանք, ովքեր հստակ սկզբունքներ ու ելակետեր չունեն, նրանք միշտ հեղհեղուկ վիճակում են՝ կարող են ժամերով վիճել՝ հա՞վն է առաջ եղել, թե՞ ձուն, բայց ով ունի ելակետ, նրա համար պարզ է ասված, որ Աստված նախ՝ ստեղծեց հավին, հետո հավը ձու ածեց: Աստվածաշնչում ասվում է՝ ի սկզբանե բանն էր՝ խոսքն էր, գաղափարն էր. Սահմանադրությունը գաղափարն է, եթե դու հասել ես այն մակարդակի, որ կարող ես ընդունել խոսքի արժեքը, Սահմանադրությունն էական նշանակություն կարող է ունենալ»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս