Բաժիններ՝

Բանկերի ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը հասել է 2.19%-ի

2016 թվականի մայիսի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը կազմել է 47 մլրդ 168 մլն դրամ։ Դա կազմում է ընդհանուր վարկերի 2.19%-ը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

Համեմատության համար նշենք, որ 2015 թվականի վերջին ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը 1.81% էր, 2016 թվականի մարտին՝ 2.13%, ապրիլին՝ 2.16%:

Մայիսի վերջի դրությամբ ՀՀ բանկային համակարգի կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 2 տրլն 149.3 մլրդ դրամին համարժեք գումար, որից 1 տրիլիոն 315.7 մլրդ դրամը տարադրամով վարկեր են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031