Բաժիններ՝

Շուտով կմեկնարկեն Հայաստանի համակարգային դիագնոստիկայի վերլուծական աշխատանքները. ՀԲ տարածաշրջանային տնօրեն

Հուլիսի 4-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի գծով տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնին և ՀԲ Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլիին:

Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին տարիների աջակցության և համագործակցության համար: Արծվիկ Մինասյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության վիճակը, անդրադարձել 2016 թվականի առաջին կիսամյակում արձանագրված տնտեսական ցուցանիշներին, համաշխարհային և տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված` առկա մարտահրավերներին, այս համատեքստում կայուն զարգացում ապահովելու տեսակետից տնտեսական քաղաքականության առաջնահերթություններին:

Կարևորելով Նախարարության համակարգմամբ և ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և ամփոփ ներկայացնելով վերջիններիս ընթացքը` նախարարն առանձնահատուկ ընդգծել է «Էլ. հասարակություն և նորարարություն մրցունակության համար» վարկային ծրագրի շրջանակներում արձանագրած տպավորիչ արդյունքները: Ընդհանուր առմամբ խիստ կարևորվել է ծրագրերի ճկուն, նպատակային և թափանցիկ իրականացման անհրաժեշտությունը:

Շնորհավորելով նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` Մերսի Թեմբոնն իր գոհունակությունն է հայտնել միասին աշխատելու հնարավորության համար և, նաև, իր ոգևորությունը` իրականացվող մի շարք ծրագրերի առնչությամբ: Անդրադարձ է եղել ՀԲ երկրի գործընկերության 2014-2017թթ. ռազմավարությանը, դրա ներքո հաստատված և ընթացքի մեջ գտնվող ծարգրերին:

Մերսի Թեմբոնը տեղեկացրել է նաև, որ շուտով կմեկնարկեն երկրի համակարգային դիագնոստիկայի` հաջորդ փուլի գործընկերության ռազմավարության նախագծման համար հենքային հանդիսացող վերլուծական աշխատանքները, ինչի շրջանակներում ակնկալվում է համատեղ ծավալուն աշխատանք:

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս