Բաժիններ՝

Երևանի որոշ փողոցների երթևեկությունը հուլիսի 5-ին ժամանակավորապես կսահմանափակվի

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել հուլիսի 5-ին մայրաքաղաքի որոշ ճանապարհահատվածներում երևեկության դադարեցման վերաբերյալ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտարարության մեջ ասվում է.

«Հարգելի համաքաղաքացիներ, «Երևանյան ամառ 2016» ծրագրի շրջանակում, Սահմանադրության օրվան և խորհրդանիշերին նվիրված միջոցառումներով պայմանավորված, հուլիսի 5-ին` ժամը 19.00-ից – 20.00-ն մայրաքաղաքի ներքոհիշյալ ճանապարհահատվածներում դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը՝ Ազատության հրապարակ – Թումանյան փողոց – Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց – Աբովյան փողոց – Թումանյան փողոց – Ազատության հրապարակ:

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031