Բաժիններ՝

Հայաստանից արտահանումն աճել է 20%-ով

ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2016 թվականի հունվար-մայիսին կազմել է 1 մլրդ 892.7 մլն դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրաշրջանառության ծավալն աճել է 6.8%-ով։

Տարվա առաջին 5 ամիսներին Հայաստանից արտահանումն աճել է 20.1%-ով և կազմել 656.9  մլն դոլար։

Ներմուծումը նույն ժամանակահատվածում աճել է ընդամենը 0.9%-ով՝ կազմելով 1 մլրդ 235.8 մլն դոլար։

Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը տարվա առաջին 5 ամիսների կտրվածքով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 100 մլն դոլարով և կազմել 578.9 մլն դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս