Աշտարակի ոստիկանները բացահայտել են երեխայի առքուվաճառքի արտառոց դեպք. հայտնաբերվել են մայրը, գնորդը, միջնորդն ու երեխան. shamshyan.com
Այսօր՝ մայիսի 30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Աշտարակի բաժին են հրավիրել Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակչուհի, 36-ամյա Ալլա Կարապետյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացել, որ վերջինս կասկածվում է երեխայի առքուվաճառք կատարելու մեջ: Գ . Շամշյանի տեղեկություններով՝ այս տարվա ապրիլի 9-ին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ծննդատանը Ա. Կարապետյանը ծննդաբերել է աղջիկ երեխա, ոից հետո Երևան քաղաքի Աջանփյակ վարչական շրջանի Աբելյան փողոցի բնակչուհի, 57-ամյա Գոհարիկ Խաչատրյանի միջոցով իր նորածնին վաճառել է 5 հազար ԱՄՆ դոլարով՝ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակչուհի, 37-ամյա Քրիստինե Կիրակոսյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 3 հազար ԱՄՆ դոլարը Ք. Կիրակոսյանը տվել է երեխայի մորը՝ Ալլային, իսկ 2 հազար ԱՄՆ դոլարը՝ միջնորդին՝ Գ. Խաչատրյանին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: